
Полная версия:
Արդարադատություն և ապագա (Правосудие и будущее)
Ժողովուրդները միամտության ու պարզամտության հավաքական մարմնացումն են, դրա համար էլ դեմոկրատիան հաստատուն քայլերով նվաճեց աշխարհը, թեև դրա ուղիղ կիրառությունը ժամանակի հետ այլակերպվեց՝ ջնջելով անարխիայի և ազատամտության սահմանները։
Այս ժամանակներում հոգնել են մարդիկ խորհել ճշմարտության ու ստի դերերի մասին և առավել ցանկանում են չխառնվել այդպիսի քննարկումներին ՝ նախընտրելով վայելել այն հարմարավետ պայմանները, որոնք հրամցվել են նրանց շատ իշխանուիթյունների կողմից։
Բայց չի կարելի մոռանալ մի ճշմարտություն, որն ասում է մեզ, թե դժվարություններն ու անարդարություններն են ստիպում գնահատել կորցվելու ենթակա կամ կորցված արժեքները, իսկ բարեկեցության տևական լինելու շնորհիվ մարդը ծուլանում է և վարժվում դյուրին կյանքին։ Իսկ երբ այդ ապրելակերպին վտանգ է սպառնում՝ նա գործի է դնում իր հնարավոր ամբողջ իշխանությունը՝ ոտնահարելով այն գաղափարները, որոնց ջատագովն էր նա նախկինում կամ նույնիսկ նվիրյալը։
Բայց դա չի նշանակում , թե մեզ չարիքներ են հարկավոր լավ ապագա կերտելու համար, այլ խելամիտ եզրակացությունն այն է, որ երկուսն էլ բնության հրամանով պիտի գոյատևեն կողք-կողքի․․․մեր պարտքն է պայքարել մյուսի ոչնչացման համար, իսկ մեր ծուլության վճարագինն էլ նրա հղորացումն է։
Այս չգրված կանոններից էլ բխում են մնացած օրենքներն ու սահմանադրությունները։
Մենք միայն թերանում ենք վերը նշված առաքելության կատարման մեջ՝ թույլ տալով մարդկանց կասկածել օրինականության անհրաժեշտությանը։
Հարկավոր է պատժի միջոցով օրինազանցին ցույց տալ այն ուղիները, որոնք տանում են դեպի հարգանք օրենքի հանդեպ, ոչ թե որքան հնարավոր է սաստկացնել պատիժը՝ հասարակության կամ դատարանի ցասումը բավարարելու համար։
Պետք է խորապես գիտակցել, որ մարդիկ դառնում են այն, ինչպիսին որ նրանց համարում է միջավայրը․․․այդպիսի անարդար սոցիալական մոդելին դեմ են գնում ուժեղ անհատները՝ ստեղծելով արդար պայքարի մթնոլորտ։
Ըստ էվելուցիայի տեսության՝ մարդիկ նույնպես պատկանում են կենդանական աշխարհին, որից բխում է, որ պայքարը հանուն գոյատևման սպիպողական անհրաժեշտություն է։ Այդ պայքարը լինում է սննդի, տարածքների, և հակառակորդի ունեցվածքի ձեռքբերման համար։
Բայց երբ վերացնում ենք, օրինակ, սննդի հայթայթման անհրաժեշտությունը՝ միմյանց հետ համակեցության պայմաններում կենադանիները դադարում են թշնամաբար վերաբերվել միմյանց։
Կոպիտ, բայց ներելի համեմատություն է գուցե՝ հաշվի առնելով նույն էվոլյուցիայի գաղափարը, որից եզրակացնում ենք, թե վանդակում պահված կենդանին նույնչափ վայրի է ու դաժան, որքան մարդը, ում զրկել են համակեցության անփոխարինելի արժեք համարվող ազատությունից։
Այս անարդարությունն անկասկած իր պտուղները կտա, նաև տեսանելի կլինի ոչ միանգամից։ Մարդկանց դատապարտելու ժամանակ հասարակությունը կասի՝
<Տեսնում եք՝ ոչինչ չփլուզվեց աշխարհում, մենք ուղղակի պատժեցինք նրան, ով մահվան էր արժանի։>
Այստեղ գործում է մարդու մտքի կարճատեսությունը, որն էլ անկասկած ատողջ տրամաբանության հետ կապ չունի։
Պետք է ուղղակի գիտակցել, որ մեծագույն փոփոխությունները միանգամից տեղի չեն ունենում, իսկ համբերության բացակայության պայմաններում որևէ անձի տրված չէ իրավական կամ բարոյական իրավունք ՝ տնօրինելու մարդկային ճակատագրերը։
Դատավոր լինելու համար անհրաժեշտ է, որ անձն էլ ունենա անբասիր վարք՝ անկախ նրա իրավական գիտելիքներից, որովհետև անկատար օրենքները, երբ դադարում են աղդել նրա որոշման վրա՝ այդ դեպքում անձի ապագան կախված է լինում դատողի բարոյական աստիճանից։
Կալանավորը երբեք նրան շնորհակալություն չի ասելու դրա համար, բայց ժամանակի ընթացքում կկարողանա կասկածի տակ առնել իր վերաբերմունքը իբր օրենքի անարդար լինելու մասին։ Դրան կնպաստեն կալանանքի համար կեցության այնպիսի պայմանները, որոնք կազդեն նրա եզրակացությունների վրա ՝ իր արարքի և համարժեք պատժի արդար լինելու մասով։
Բայց ինչպես կյանքի կոչենք լավ մտահղացումներ՝ այդ պայմաններն իրականություն դարձնելու համար։
Բանն այն է, որ երբ մեզ Աստվածային իրավունք ենք վերապահում զրկել մարդուն ազատությունից, որը նրա լավ հատկանիշները հաստատուն պահող հիմնասյուներից մեկն է, պետք է կարողանանք կատարած հանցանքը՝ որպես բավարար դրդապատճառ և և նրա հետևանք պատիժը համարժեքորեն կիրառելով դատապարտյալին տրվող հոգեբանական վնասը հասցնել նվազագույնի։
Ցավոք սրտի՝ այժմ տեղի է ունենում հակառակը, երբ օրինազանցին պահում ենք անազատության մեջ՝ հագուրդ տալով հասարակության ցասմանը, իսկ նրան ազատելիս ստանում ենք այլափոխված մի մարդ, ով չի հարգում արդեն ոչ մի օրենք։
Ազատազրկման վայրը պետք է ծառայի որպես ֆիլտրացիա կատարող մեխանիզմ, որը կապահովի հասարակությանը դեպի նրան վերադարձվող նախկին օրինապաշտ քաղաքացիներով։
Իսկ, երբ այն թերի է գործում ,կամ չի գործում ընդհանրապես, ապա ժողովրդի բարոյական նկարագիրը պատրաստ է դանդաղորեն վերացման։
Կյանքի անհավասար պայմանները ծնվում են թերի փիլիսոփայության հետևորդների մեղքով՝ երբ նույնիսկ մեկ սխալ մեկնաբանությունը ինչ որ բանում զրկում է մարդուն ճիշտ դատելու կարողությունից։
Քանի ճանաչված և հարգված անհատներ են այսպես դյուրին կերպով սխալվել և ինչպիսի փոքր տրամաբանական սխալներից ծնվել են մեծագույն համամարդկային ողբերգություններ։
Ինչպես Դոստեվսկին է ասում իր աշխատություններից մեկում ՝ <Այդ չարիքը ծնվեց ինչ-որ անմեղ կատակից> ։
Որեմն, երբ մեկը խնդիրները բաժանում է մանրուքների և կարևորների ՝ նա արդեն ծնում է այդ չարիքը, որն ապագայում կզարգանա , կմեծացվի ՝ հասցվելով ահասարասուռ չափերի։
Մաս 2րդ
ՊԱՏԺԻ ԿՐՄԱՆՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՄՈԴԵԼԸ
Երբ բաժանեցինք հանցանքները մի քանի խմբերի, ապա կբաժանենք նաև պատժի կրման վայրերը ՝ հաշվի առնելով անհրաժեշտությունը անհատին հետ պահելու այլ մտածողության հարողների հետ շփումից, որպեսզի, օրինակ, թեթև գողություն կատարած մարդը չհայտնվի սպանություն գործած մարդու հետ միևնույն սոցիալական պայմաններում։
Հենց այս անթույլատրելի միախառնումն է, որ թույլ չի տալիս սևեռել ուշադրությունը կատարած արարքի անթույլատրելիության վրա, այլ ստիպում է պահպանել սեփական արժանապատվությունը ՝ այլ մտածողություն ունեցողների հետ բախումներում։
Ներկայիս մոդելը հորինողները գուցե իրենց վրա ծանր բեռ չեն վերցրել ՝ ուղղակի կանգ առնելով պատժի առկայության վրա, իսկ թե ինչ հիերարխիկ աստիճաններ կան կալանավայրում ապրողների մեջ ՝ բոլորովին անտեսվեց։ Ընդհանուր և հավասար պայմանները ծնեցին մտածողություւների հիբրիդացում ՝ թույլ տալով գերիշխող կլանային անհատներին նրա ղեկավարումը վերցնել իրենց ձեռքը։ Փաստորեն ստեղծվեց նոր ՝ չհայտարարված պետականություն պետության մեջ։ Հենց այդ էլ չարիքի հիմքն է, երբ ինչպես Քրիստոսն է ասում ՝ < Ւնքն իր մեջ բաժանված ամեն թագավորություն ավերվում է։ >
Աշխատանքով չապահովված քաղաքացին հետ է շարժվում ֆինանսական , սոցիալական և հնարավոր բոլոր բնագավառներում, իսկ եթե չունի պայքարելու կամք՝ նաև բարոյական։ Նրան մերժում են բոլոր հասարակական շերտերի ներկայացուցիչները՝ մինչև որ նա չի վերածվում ցնցոտիավոր մուրացկանի։ Իջեցնելով կյանքի ամենաստորին աստիճանին, նրան հիշում են և խղճում։ Այդպիսի վերաբերմունքով վտարվածի երևակայության մեջ ժողովուրդը ներկայանում է անիրավ դատավորի սև հագուստով և բացականչում ՝
< մինչև չհանենք քո միջից արժանապատվության վերջին զգացումը՝ քեզ կատենք որքան հնարավոր է, կնվաստացնենք այնքան, մինչև ցասումի փոխարեն խսճահարություն զգանք> ։ Այսպիսի խորաթափանցության հասնելու համար բավական է միայն զերծ լինել կուրացուցիչ զայրույթից և առողջ դատողությունն ինքնին կվերադառնա նախկին դիրքերին։
Ի՞նչն է այդպիսի անհատին սպիպելու առաջ շարժվել ՝ անտեսելով շրջապատի արհամարական վերաբերմունքը, կարծում եմ սիրած աշխատանքը, կամ սիրած կինը։ ԻսԿ երբ նոււյնիսկ նա զրկված է երկրորդ սփոփանքից, նրան մնում է միակ և վերջին հաղթաթուղթը։
Բայց մենք ՝ պետականություն կերտողներս , շարունակելով ֆունդամենատալիստական մեր նախնիների տրամաբանությունը ՝ պատրաստ ենք հիվանդագին կերպով արձագանքել յուրաքանչյուր առողջ քննադատության։
Եթե ամբողջ կալանքի անցկացման ընթացքում դատապարտյալը ստիպված է նայել դատարկ պատերին ՝ զուր և անմիտ կլինի սպասել նրանից հարգել այն դատարանը, որը նրան մղել է վերածվելու անհաղորդ մանկուրտի։ Եվ հակառակը՝ նա կկարծի, որ կարողացել է պահպանել գիտակցության առողջ վիճակը ՝ ի հեճուկս <կարծեցյալ արդարադատության> ։
Իսկ ի՞նչն է խանգարում մեզ տալ նրան աշխատելու հնարավորություն, իրեն մարդկային կյանքի սովորական ռիթմի մասնակիցը զգալ։
Այդ խոչընդոտը հենց ազատ մարդն է , ում վերագրել ենք օրինապաշտի և բարոյական նորմերի պոտենցիալ կատարողի։ Ով կարողանում է դատարանին հարգել ամեն դեպքում ,երբ նույնիսկ նա մեկին մահապատժի է դատապարտում ։ Հրապարակման վերջում էլ կծափահարի, կարծես թե լսում էր ինչ որ հանրահայտ գրողի գրքի առաջաբան։
Կյանք խլողն իհարկե մահվան է արժանի, բայց ուր մնաց այդ դեպքում ներողամտությունն ու հումանիզմը, որի մասին խոսում ենք ամեն դատարկ պարագայում, իսկ անհրաժեշտ պարագային ՝ ոչ։
Կարծում եմ ՝ ժամանակն է անցնել վերափոխումների, ստեղծել նոր պետական համակարգեր, իսկ հները կատարելագործել։
Պատկերացնենք ՝ արդեն բաժանել ենք հանցագործություններն ըստ ծանրության աստիճանի․․․երկրորդ քայլում նույնպես պիտի տարանջատենք ազատազրկման վայրերը ՝ դատապարտյալներին տեղաբաշխելով համաձայն կատարած արարքի ծանրության աստիճանի։
Սրանով խնդրին վերջնական լուծում չենք տալիս, այլ դնում ենք բարեփոխումների առաջին հիմնաքարը։
Հաշվի առնելով վերը նշված աշխատանքի , մարդու և բարոյական նկարագրի մասին թեզը, գործադրում ենք այն կալանավայրերում ՝ փոքրացնելով կամ դատապարտյալին այլափոխելու արատավոր պրակտիկայի վերջին սկիզբ դնելով։
Պետական գանձարանից հսկայական միջոցներ են հատկացվում դատապարտյալների սննդի, հագուստի և նրանց սոցիալական բավարա պայմանների ապահովման համար, որն, ինչ խոսք անհրաժեշտություն է, բայց արդյոք այն արդյունավետ միջոց է կալանավորին ցույց տալու պետության հոգատարությունը, ով հաշվի չառնելով նրա հանցանքի ձևն ու չափը ՝ հնարավոր է համարում նրա վերադաստիարակումը։ Այս պրակտիկայով կարծես պետությունը հույս է տածում, թե նա կգնահատի իր հանդեպ տածա մարդասիրական հակումները և պարտադրված կզգա ընդառաջ գնալ նրան ՝ ջանքեր գործադրելով ինքնամաքրման, զղջման և պատասխանատվության անհրաժեշտության ինստիտուտների լիարժեք աշխատանքի համար։
Բայց եթե, օրինակ՝ սնունդը հատկացվում է իբրև գոյատևման միջոց, որն իր բաղադրությամբ ազատ հասարակության մեջ օգտագործվում է անասնապահության մեջ ՝ ապա այստեղ ոչ մի մարդասիրության մասին խոսել չենք կարող։
Երկու խնդիր կարելի է լուծել , օրինակ, սննդի հայթայթման և աշխատանքի գործառույթները միավորել մեկտեղում ՝ ինչը վաղուց բացահայտված սոցիալական գյուտ է բնության և նրա մասնիկ կազմող մարդկանց մեջ։
Այսինքն ՝ սնունդը ձեռքբերել քրտնաջան աշխատանքի շնորհիվ, ինչպես որ եղել է հազարամյակներ շարունակ։ Բանն այն է, որ սովորական քաղաքացին միշտ եղել է նրանց իշխանության տակ, ովքեր առանց ջանք թափելու ձոռք են բերել ամեն ինչ, իսկ իրենք վճարել են նրանց քմահաճույքների իրականացման համար։
Որքան որ դժվար է ապրում ժողովուրդը, այնքան դաժան է իշխանությունը։
Այսպիսի ձրիակերության սինդրոմով տառապել են բազում առաջնորդներ, որոնց մենաք վաղուց դասել ենք սրբերի շարքը։
Երբ մինչև հիմա գոյություն ունեն աղքատներ և հարուստներ, դա հենց աշխատանքի և արդար վաստակի հիերախիայի խախտման հետևանք է։
Կալանավորը նույնպես պարտավոր է վաստակել այդ սնունդը հայթայթելու իրավունքը ՝ այլապես հասարակությանը կվերադարձնենք նոր սւնդրոմով տառապող անհատների, ովքեր վրեժ կլուծեն մեզնից այլ թույլ տրված սխալի համար։
Իսկ ի՞նչ կլինի, եթե ոչ թե պետությունը սնունդ մատակարարի, այլ դատապարտյալը այն ստանա ՝ զբաղվելով ասենք հողագործությամբ։
Բանն այն է, որ բնության հետ շփվող գրեթե յուրաքանչյուր անհատ զերծ է մնում արատավոր սովորություններից։ Երբ չես մասնակցում մարդկային եռուզեռին, գուցե ինչ-որ բանով հետադիմական ես դառնում, բայց նաև պահպանում ես այն կարևոր լավ հատկանիշները, որոնք ի ծնե տրվել են քեզ և որոնք այնքան գնահատվում են նույն հասարակության կողմից։ Թեև նրանք ծաղրական վերբերմունք են իրենցից առանձնացած մարդկանց նկատմամբ, և նույնիսկ կարող են ստիպել նրան լիովին կտրվել այդ համակարգից ՝ մղելով նրան կործանման, կամ միայնակեցության։
Այդպես էլ նույն հասարակությունը վանում է իրենից դատապարտյալին ՝ նրան մղելով կամ կործանման, կամ վերափոխման։
Հիմնական փաստարկը նրա վնասակարությունն է շրջապատի համար, թեև այդպիսի վերաբերմունքը չի փոխվում նույնիսկ այն ժամանակ, երբ դատապարտյալին տեսնում է ազատության մեջ։
Ակնհայտ է դառնում, որ հանցագործին պատժելու արդար մղումը չէ միայն, որի ազդեցությամբ պետությունը ՝ ժողովրդի համաձահնությամբ կառուցել է կալանավորի համար վայրի պայմաններ։
Եվ հարց է առաջանում ՝ < իսկ ինչ ենք առաջարկում ներկայիս համակարգի փոխարեն > , և գալիս է համարժեք պատասխանը՝ < կարևորը արատավորը դատապարտվի, իսկ փոխարինող գտնելու համար բավարա կլինի բարի կամքը, որին կհետևւ նոր լուծումների շուրջ քննարկումը։
Օրինակ, նույն կալանավայրերը հարկավոր է կառուցել լեռնային դաշտավայրերում , որտեղ կլինեն բավարար տարածքներ, որպեսզի դատապարտյալները զբաղվեն հողագործությամբ ՝ վաստակելավ իրենց հանապազորյա հացը։
Արդյունքում ՝
1․ Լուծվում է դատապարտյալի զբաղվածության խնդիրը ՝
ա) հիմք հանդիսանալով կոլեկտիվ համախմբվածության ,
բ) Կտրելով առօրյա գաղջ մթնոլորտից ՝ փրկելով մարդկային առողջ հարաբերություններում դեգրադացումից,
գ) Թույլ տալով զգալ իրեն ազատության մեջ և հուսալ ապագայում մոտեցող իրական, վերջնական ազատության համար։
դ) Պատժի ժամկետն ընթանում է բնականոն հունով ՝ հակառակ մենախցի մեջ գտնվողի պատկերացումների, որի համար նույն ընթացքը տևում է տասնապատիկ ավելի երկար։ Սա բացատրվում է անգործության բերած վնասակար հետևանքով ՝ երբ նույն ՝ կրկնվող միջավայրն ազդում է մարդու հոգեբանության վրա և ձևախեղում ողջամտության գաղափարական հենքը ։
Պատահական չէ, որ նա հաճույքների մեջ է տեսնում կյանքն իմաստավորելը, թմրամիջոցների , կամ էլ հրահրում է բախումներ ՝ ձանրալի առօրյան հետաքրքրությամբ լցնելու համար ։
Հողագործության օգտակար առանձնահատկությունն այն է, որ հազարամյակներ շարունակ այն եղել է զբաղվածոիթյան հիմնական բաղադրիչներից մեկը՝ լինելով միջավայրի համար էկոլոգիապես մաքուր աշխատանք, իսկ բնակչության սննդի հայթայթման գրեթե միջոցը (որսորդության հետ մեկտեղ )։
Հիմնվելով այսպիսի աշխատանքի միջոցի արդյունավետության վրա՝ կարելի նաև արդար համարել նմանատիպ հին մեխանիզմների կիրառությունը՝ հաշվի առնելով համարժեք պատժի սկզբունքը՝ երբ սոցիալական կեցության հնացած ձևի կիրառությունը ցույց կտա դատապարտյալին՝ թե նրա կեցության պայմանների ձևը հետընթաց է ապրել իր մեղքով՝ որտեղ առկա է արարքի և պատժի արադար փոխհատուցման իսնտիտուտը։ Միևնույն ժամանակ նրա մոտ ցանկություն է առաջացնում ձգտել վերականգնել իր դիրքն հասարակության մեջ՝ օգտվելով աշխատանքով դրան հասնելու դեմոկրատական տարբերակը։
Շատ քչերն են ծայրահեղ ֆունտամենտալիստ, ովքեր փորձում են ապրել հին ժամանակների կյանքի սովորույթներով, դրա համար էլ՝ մերօրյա հարմարավետ սոցիալական կեցության ձևերից հրաժարվելը մարդու համար անչափ դժվար է։
Իսկ այդպիսի պայմաններում հայտնված կալանավորը կգիտակցի, որ մի քանի հարյուրամյակ հետ է շարժվել իր ապրելակերպի մեջ՝ որն իր գաղափարական հետընթացի նյութականացումն է։
Ասպիսի պատիժն ավելի հումանիստական է, քան տանջելու, վանդակ-կենդանի համակարգի կիրառությունն է, որը չի արդարացնում իրեն արդեն անհիշելի ժամանակներից։
Հողագործության շնորհիվ լուծվում են դատապարտյալի սննդի, զբաղվածության, փակուղու մեջ գտնվելու հոգեբանական, աշխատանք– վարձատրություն համակարգի հանդեպ սեր դատիարակելու, վերադաստիարակության խնդիրները ՝ որովհետև այս մեխանիզմը ստեղծվել և թրծվել է էվոլյուցիայի կողմից կյանքի առաջացման օրից սկսած, իսկ մեր հորինած մեթոդները դժվար թե կարողանան մրցունակ լինել և առավել խելամիտ, քանի որ մենք նույն արարման արդյունքներն ենք։
Ստացվում է ՝ ազատազրկման վայրերն ու հողատարածքները պիտի լինեն համակցված, այսիքն այս վայրերը պիտի կառուցվեն հողագործության համար պիտանի դաշտավայրերում։ Առավել հարմար կլինի դրանք կառուցել լեռնային շրջաններում, կյանքի եռուզեռից հեռու, օդի առավել քիչ, բայց առողջարա քանակության համար։ Նաև կունենա ստրատեգիական նշանակություն, որպեսզի առավել հասանելի և հեշտ եռեգվող դաշտավայրերը բաժին հասնեն սովորական քաղաքացուն, ինչը բխում է նրա օրնինապահ լինելու առավելությամբ՝հանդեպ դատապարտյալի։
Իհարկե ազատազրկման վայրը շրջափակված կլինի պարիսպներով, նրանց վրա սահմանված կլինի շուրջօրյա հսկողություն։
Կաճեցվեն այնպիսի բանջարանոցային կուլտուրաներ, որոնք անհրաժեշտություն են նաև մերօրյա կալանավայրերում։ Հարկավոր կլինի հաշվի առնել կալանավորների առողջության համար անհրաժեշտ սննդատեսակների մշակումը, որոնք, իհարկե ճոխոիթյուն չեն հանդիսանա ազատության մեջ ապրող քաղաքացու համար։ Հարցն այդտեղ ազատ քաղաքացուև դատապարտվածի կեցության պայմանների ճիշտ տարբերություւներ դնելն է, որը, որքան էլ դժվար է պատկերացնել՝ ծայրահեղ կարևոր է։ Այլապես ՝ ֆինանսական, կամ հոգեբանական դժվարություններ կրող քաղաքացին կնախընտրի փոքր կամ մեծ հանցանք գործել այնպիսի պայմաններում հայտնվելու համար, որոնք ավելի լավն են ՝ քան ներկայինը։
Այդ տարբերություւներն , ինչ խոսք, անհրաժեշտ է , որ գոյություն ունենան, բայց ոչ դատապարտյալի ազատ տեղաշարժման, աշխատելու, ընտանիք կազմելու իրավունքների ճնշման կամ վերացման հաշվին։
Բանն այն է, որ մարդիկ հասկացել են , որ օրինապահ քաղաքացու և հանցանք գործած անձի ապրելակերպների միջև պետք լինեն տարբերություններ, սակայն, հանցանքից տուժողների, նաև հասարակության ճնշմամբ գործադիր մարմիններն իրենք են հանցանք գործել ՝ կատարելով նրա կիրառության սահմանազանցում։
