
Полная версия:
Արդարադատություն և ապագա (Правосудие и будущее)

Արդարադատություն և ապագա
Մաս առաջին
Հոգեբանական վերլուծություն
Մենք միշտ պայքարել ենք հանուն երջանկունթյան, մարդկային կյանքը բարձր դասելով բոլոր արժեքներից։ Բայց կան նաև արժեքներ, որոնք ստիպում են կյանքն անարժեք համարել,կամ դարձնել գլխավորագույն ճանարհը՝ սեփական գաղափարն առաջ տանելու համար․․․
Չկա ոչ մի պետական համակարգ, որտեղ յուրաքանչյուր ոլորտ կարողանա աշխատել անսխալ ։ Բայց հարկավոր է հասկանալ, որ անթերիության սկզբունքը հերքելու իրողությունը թույլ չի տալիս չպայքարել մարդկային հարաբերություններում ներդաշնակության համար։
Ամենաթողության մեջ չապրելու համար են ստեղծվել օրենքները և համարվել են պետականության անվտանգության ու գոյության առաջնային հիմքերից մեկը։ Թեև նրանց ակունքները գալիս են հեռավոր ու անհիշելի ժամանակներից, սակայն չեն կորցրել իրենց արդիականությունը։ Նրանց բովանդակությունը փոխվել է, ինչ խոսք, բայց անփոփոխ է մնացել այն հոգևոր աղբյուրը, որից սնվել են նրանք։
Ւսկ հիմա հասել ենք մի այնպիսի վերջնարդյունքի, երբ կարծվում է, թե օրենքներից շատերն այնքան անփոխարինելի են ու հիմնարար,որ պատրաստ են դասվելու Աստվածային պատվիրանների շարքին։ Նրանց օգտակարության մասին մեծ կասկածներ ունենալու համար , բավարար է նաև տեսնել, թե վերջիններս ինչ արդյունավետություն ունեն․
Ամենաառաջիններից մեկը,թերևս, այն է, երբ լիազորում ես քեզ՝ իբրև իրավատեր,ուրիշի կյանքը վերցնելու լիազորությունը, սեփական <եսը> ներկայացնելով որպես արդարադատություն իրականացնող սուբյեկտ։
Սպանությունն այն ոտնձգությունն է մարդկային կյանքի հանդեպ,որը վերադարձնելն անհնար է, և նա, ով խլել է այն, չի կարող վերադարձնել։
Բայց մարդկային մտածողության համաձայն, արդարադատությունը պահանջում է պատիժ,որն իրականացնելու համար առաջներում, փոխադարձաբար սպանում էին մեղավորին,ինչն անփոխարինելի հակազդող քայլ էր համարվում ընդդեմ ոճրագործության։
Ժամանակների փոփոխության հետ զուգընթաց, փոխվեց նաև մարդու աշխարհընկալումն ու պատկերացումները կյանքի արժեքի մասին։
Պատմական որոշ պահի հաղթանակ տարավ հումանիստական մտածողությունը, որի համար պայքարում էին հազարավոր մարդիկ հազարավոր տարիներ ։ Ճիշտ է, շատ համոզմունքների հետևորդներ մինչև հիմա փորձում են այդ հաղթանակները վերագրել իրենց՝ իբրև սեփական գաղափարների արգասիք,բայց պատմությունն արդեն գրվել է,և արդեն այդ իրողություններին տեղեկացված անհատների մոտ իրականությունը այլակերպելն ու ձևախեղելը դարձել է ահնար ․․․

Այդ իսկ առաջընթացից հետո, ընդունված է նորովի վերաբերվել նաև հանցանքին հաջորդող պատժամիջոցներին։
Պատիժը գուցե չէ, որ կրթում,կամ դաստիարակում է մարդուն,բայց ստիպում է մտածել իր արարքների վնասակարության մասին և անել տրամաբանական հետևություններ։ Որոշների մոտ, այն չունի նույնիսկ այդ ուսուցողական ազդեցությունը,որը կարելի է բացատրել միայն հոգու,կամ գիտակցության մեջ բարոյական նորմերի արժեզրկմամբ։
Ինչպես պահպանել այդ կանոնների հավասարազորությունը հասարակության բոլոր շերտերի մոտ, մնացել է բաց թեմա, իսկ լուծումներ,ցավոք քչերն են առաջարկում։
Գուցե ապագայի հանդեպ լավատեսությունն է ստիպում մտածել լավագույն լուծումների մասին, կամ խնդիրների մշտական ներկայությունը՝ որն առկախվում է հայրենասերի խղճին, բացելով պայքարի և հնարամտության շնորհի ճանապարհը։
Միայն հավատը մարդկային հարաբերություններում ներդաշնակության հասնելու հանդեպ բավական է,որպեսզի ոգեշնչի անհատներին մտածել նորարական լուծումների մասին և առաջարկել դրանք։
Գուցե՝ հանցանքները թվարկելիս ,սկսենք ամենաքստմնելիներից,որպեսզի հասնելով նվազ վտանգավորներին՝կարողանանք հաճելիորեն փաստել, թե դժվարին վելուծություններն արդեն անցյալում են։
Երբ խլում ես մեկի կյանքը, այլևս չես կարող այն վերադարձնել․․․Այն չվերականգնվող արժեք է։ Անշրջելի են նրա հետ խաղալ փորձողների գործողությունները։ Նա,ով արժեզրկում է անգին արժեքները, թույլ է տալիս իրեն,կամ ուրիշներին գնալ բնության օրենքների դեմ․ որովհետև ամբողջ կենդանական աշխարհում չկա մի ինդիվիդուում,որը հանուն սեփական < ես> ի քմահաճույքների իրեն իրավազոր համարի տնօրինել մեկ ուրիշի կյանքը․ Նրանք գործում են համաձայն իրենց տրված բնազդների և չեն շեղվում այդ գենետիկ հրահանգից։
Իսկ մարդը լիազորել է իրեն չտրված իշխանությամբ,՝խաթարելով արդեն անհաշվելի ժամանակներից եկող խաղաղ ապրելակերպի պատկերը։
Ոմանք կասեն՝ <անարդարություններն եկել են ժամանակի պահանջներին համապատասխան, և տնօրինվում են ժառանգաբար փոխանցվող ՝<հաղթում է ուժեղագույնը,հանուն իր կամ սերնդի գոյության> գենի օգնությամբ, ոմանք էլ կվերագրեն մարդկային հոգու այլափոխությանը,որտեղ հպարտությունը,որպես առաջնային մեղք, մարդու կյանք ներգործեց՝ ջնջելով բնությունից նրան տրվող անմեղության վարկածի թեզը ։
Մեր կողմից գուցե մեծ սխալ կլինի մենկաբանել մարդկային գաղափարախոսությունից ծնված օրենքի և իրավահավասարության մասին պատկերացումները և խոսել նրանց թերությունների մասին՝ հաշվի չառնելով տվյալ ժողովրդի մոտ կարծրացած ավանդույթներն ու մոտեցումները՝ հանդեպ մարդկային արժեքների։
Բայց խստորեն հավատացած եմ նաև,որ կան ընդhանուր դրույթներ,որոնք մեկնում են բոլոր պատվիրանների փակագծերը և բացատրում սխալական մարդու ամբողջ աղավաղված տրամաբանությունը։
Եկեք առաջարկենք նոր լուծումներ,քան սովորեցնում է մեզ էլիտան, եկեք ստեղծենք նորը, մի ուրիշ մարդկային վերադաստիարակման սխեմա, որը և կլինի հեղափոխական և արդյունավետ բառիս ամենաբուն իմաստով։ Կամ խոսենք ի լուր մարդկային զանգվածների․ արտահայտենք մեր սեփական կարծիքը, երբ պարտադրում են միայն հինն անգիր անել ու լուռ տանել գաղափարների թերությունների բեռը։
Խոսենք նաև փոփոխությունների անհրաժեշտության մասին, փաստենք ներկայի հրամայականով,որն ուզում է մեզանից տեսնել ինքնակազմակերպման և վերադաստիարակման գերագույն համակարգ՝ մղելով մեզ պարքարի՝ միմյանց և մեր մտահղացումների դեմ։
Միջոցները գուցե կոպիտ են, բայց մարդն իր հպարտությամբ ապացուցել է,որ չի դաստիարակվում միայն մեղմ վերաբերմունքից, իսկ իրադրությունները միշտ պահանջել են գործին խիստ և համակարգված մոտեցում։
Այս երկու ծայրահեղությունները պետք է համադրել՝ստանալով կարծիքների ոսկե միջինը։
ՀԱՆՑԱՆՔ և ՊԱՏԻԺ
Արդարադատությունը ներկայացնող յուրաքանչյուր ոք պարտավոր է գիտակցել, որ հանցանքը լինում է <պարտադրված՝ միջավայրի ու անձի համոզմունքների կողմից>, քանի որ ոչ ոք չի ծնվում օրինախախտի գիտակցմամբ։Օրենքը խախտելու միտքը ծնվում է այն գայթակղությունից, երբ արգելված ամեն բան ցանկալի է դառնում շրջանցել․
երբեմն սոցիալական կամ բարոյական անհրաժեշտությունից, երբեմն ուրիշներից չտարբերվելու մղմամբ, երբեմն էլ շրջապատի դաստիարակության <շնորհիվ>։
Ոչ մի հանցանք չի կարող անպատիժ մնալ պետության անտարբերության հետևանքով, այլապես արդարադատությունը կիրականացնի հասարակությունը։
Ներկայումս հորինվել են բազմաթիվ պատժատեսակներ՝ հիմնված կատարված <արարքի> ծանրության աստիճանին։
Ստեղծվել են բանտային համակարգեր, որոնք կոչված են զրկելու անձին իր ազատությունից այն դեպքում ,երբ կատարվել է ավելի ծանր հանցանք,քան անազատուտյունն է։
Կարծում եմ՝անազատության վայրերում պետք է հայտնվեն միայն նրանք, որոնց կողմից կատարված օրինախախտումն ավելի վնասակար է, քան անձին զրկելը ազատության զգացումից։
Փորձը ցույց է տալիս, որ նախատեսված իր պատժի իր չափն արդեն կրելիս՝ անձը չի զղջում արարքի կատարման համար,որովհետև պայմաններն այնպիսին են,որոնք նախատեսված են անուղղելի մարդկանց համար (եթե այդպիսիք կան)։ Իսկ անհատը տեսնում է անհամատեղելիություն՝իր կարգավիճակի և հանցանքի ծանրության համեմատությամբ։
1․Երբ անձը բռնվել է գողություն կատարելու համար և դատապարտվել,ապա շատ արդար կլինի,եթե վնաս կրած կողմը՝ դա լինի ֆիզիկական թե իրավաբանական անձ, կարողանա հետ ստանալ իրեն հասցված վնասը։ Հարցն այս երկու կողմ ունի՝
կամ պետությունն է ստանձնում այդ պարտավորությունը,կամ արարքի համար պատասխանատուն։
Եթե աձն ունի բավարար միջոցներ՝ հասցված վնասի փոխհատուցման համար,ապա բնական է, այն կբռնագանձվի․․․իսկ եթե մեղավորը սնանկ է, կամ չունի ոչ մի կարողություն՝ ինչպե՞ս կայացնել ճիշտ դատավճիռ։
Այսպիսի դեխքերում նա կիրառում է էմոցինալ, սուբյեկտիվ, կամ էլ հուսահատ որոշում՝ չկարողանալով գտնել պատժին համարժեք լուծում․ Չհատուցելով վնասը, անձը կանցկացնի ավելի երկար ժամանակ անազատության մեջ,քան նա,ով կկարողանա փոխհատուցել ։
Այստեղ գործ ունենք արդեն ծնվող անարդարության հետ, որը հղի է ծանր հետևանքներով՝ մեղավորի գիտակցության մեջ անհավասարության մթնոլորտի զգացման և անհամաչափ պատիժների կիրառման մասով։
Մի կողմից հասարակությունը հանգիստ է զգում իրեն, թե ապահովված է իր անվտանգությունը, մյուս կողմից ոչ բարոյական,ոչ ֆինանսական կորուստները վերականգնված չեն։ Այս ֆոնին արդյո՞ք կարելի է փաստել,որ արդարադատությունը կայացված է, երբ այն կազմվել է հասրակության զանգվածի էմոցիոնալ ճնշմամբ և իրականացվել դատավորի փաստարկով, թե <եթե ժողովուրդն է ձևավորել օրենքները և պետությունն այն փաստել ու կնիքել է, ուրեմն դատավճւռն արդար է>։ Բառերի քերականական նույնականությունն այդպես կարող է չհնչել,բայց կայացված վճռի ուղերձը կունենա նույն իմաստը։
Կարծում եմ, չկան բացարձակ անփոփոխ օրենքներ, որոնց բացատրության և մեկնաբանման ձևը լինի կատարյալ, կամ նույնիսկ նրա հիմք հանդիսացող օրենքը։
Բայց կարծում եմ՝ կան բարոյական օրենքներ, մարդու մոտ որոնց իմաստազրկմամբ նրանց կիրառական անհրաժեշտությունը չի կարող նվազել՝անկախ ժողովուրդների մոտ նրանց ընկալման աստիճանից։
Եթե երկրում ստեղծված են ամենաթողության համար նպաստավոր պայմաններ՝ պետք չէ դատել մեղավորին օրենքի նույն խստությամբ,ինչը կարելի էր անել նրա՝ սոցիալապես լավ վիճակում գտնվելու և բարեկեցիկ կյանքեվ ապրելու պարագայում։
Երբ սոցիալապես վատ պայմաններում ապրող անհատի համար չկան երկրում աշխատանքով ապահովելու պայմաններ, ապա զանցանքի և հանցանքի հայտնաբերմամբ չի կարելի կիրառել դատավարական օրենքների ամբողջ խստությունը։
Եթե արդեն օրենքը խախտվել է, ապա նախ պետք է հորինել մեխանիզմներ՝ որպեսզի նա կարողանան հատուցել հասցված վնասի համար։
Մեջբերեմ մի տարբերակ, որն ավելի աիդյունավետ կարեղ է լինել,քան դարեր ի վեր՝ մարդկանց ֆունդամենտալիզմի հետևանքով մինչ օրս գրեթե անփոփոխ գործող պատժիչ համակարգերը։
ՀԱՏՈՒՑՈՒՄ
Գողության համար մեղադրվողը պետք է սեփական ուժերով փոխհատուցի վնասը, և դրա համար պետությունն ունի առանցքային և կիրառական դեր․․․այլապես ինչ իմաստ կա սպասել հանցագործից զղջման զգացում և պատրասկամություն՝ մաքրել սեփական անունը շրջապատի կողմից տրվող պիտակներից։ Ամեն խելամիտ ծրագիր պետք է ունենա իր լուծմանը տանող ճանապարհային քարտեզ, պիտի ցույց տա լուծմանը տանող ուղիները, մանրամասնորեն նկարագրի այդ քայլերի հաջորդականության, նրանցում մեկից մյուսին սահում անցման ձևերը։
Կարող է գործել որևէ գործակալական մարմին՝ զբաղվող բաց ռեժիմով իր կալանքը կրողին աշխատանքի տեղավորելուն։Իհարկե, գուցե ոչ մի գործատու չհամաձայնի տրամադրել աշխատանք մի մարդու, ով պատիժ է կրում գողության կամ թալանի համար, բայց եթե գոյություն ունենան հատուկ ձեռնարկություններ, որտեղ կտեղավորվեն միայն դատապարտյալները, խնդիրը կարելի կլինի համարել լուծված
(1.օգտակար հանածոների հանքեր, 2.որպես անվճար բանվորական ռեսուրս՝ տարատեսակ շինարարություններին մասնակցելու համար,3․ կարի ֆաբրիկիաներ։)
Սա նման է տնային կալանքի պատժաձևին, երբ մարդն իրավունք չունի լքել դատարանի վճռով սահմանված տարածքը, միայ ն թե այս դեպքում կալանավորը պարտավոր է ներկայանալ աշխատանքի վայր, բարեխղճորեն կատարել պարտականությունները և վերադառնալ բնակարան։ Ոիրիշ որևէ տեղում հայտնվելու իրավունք նա չունի, եթե չկան հավելյալ որոշումներ, նրան լավ վարք համար խրախուսելու համար։
Տվյալ ֆիրմային, կամ կազմակաերպության հետ կկնքվի պայմանագիր, ըստ որի՝ անձի՝ կազմակերպությունում աշխատելու ընթացքում, որպես աշխատավարձ ձևակերպվող գումարի շահույթի բաժինը կտրամադրվի հիմնադրամին,որը կկոչենք (տուժողներին հասցված ֆիզիկական և ֆինանսական վնասի փոխհատուցմասն հիմնադրամ):
Շահույթի բաժնեմասը աշխատավարձի այն հատվածն է, որը մնում է որպես ազատ տնօրինման համար՝ տրանսպորտով երթևեկելու օրական ծախսի, ընդմիջման , հագուստ գնելու և այլ ծայրահեղ անհրաժեշտ միջոցների ձեռքբերման համար։Այն կարող է համընկնել օրինակ օրենքով հաստատված միջին աշխատավարձի հետ կամ հաշվարկված լինել բանիմաց տնտեսագետների կողմից, կարևորը, այն չգերազանցի և համընկնի, օրինակ սովորական քաղաքացու շահույթի բաժնեմասին։ Աշխատավարձի արյուր տոկոսից գոնե կեսը կամ ավելին պետք է համարվի ազատ տնօրինման համար գումար, որն էլ կփոխանցվի հիմանդրամին, հիմնադրամն էլ՝ տուժող գործատուին։ Եթե միանգամից հասցված վնասը մեղադրյալը չի մարում և ստիպված է լինում նման հիմունքներով վերադարձնել , ապա անկասկած, սա ավելի նախընտրելի ձև է տուժողի համար, քան մողավորին տեսնել ճաղերի հետևում, բայց լինել թալանված կամ սնանկացած։
Վնասն ամբողջությամբ մարված լինելու դեպքում դատապարտյալը համարվում է անպարտ և ազատ է արձակվում։
Արդյունքում՝ մեղավորը դաստիարակվում է այն մտքով, որ ամեն վատ արարք ունի իր հետևանքները, սովորում է աշխատանքով ապրել՝ ի տարբերություն անցյալում ունեցած սովորության , գնահատել ուրիշի ունեցվածքի արժեքը՝ կրելով նրան պատճառված վնասի հետևանքների բեռը։
Պետք է այստեղ գիտակցել, որ բանտային ռեժիմի խիստ լինելը ոչ մի կողմով չի նպաստում հանցագործին վերադաստիարակելու գործում, անգամ ունի հակառակ ազդեցությունը։ Այս մասին գիտի և համաձայն է ազատ հասարակությունն ու նույնիսկ դատապարտյալը։
Պատիժը կրած անձինք գիտեն այդ մասին, նաև գիտեն, որ արարքի կատարումն ու իրավական կարգավիճակը պետք է միացնել միջանկյալ մի որևէ գործողությամբ, որը կհամապատասխանի արդարադատության սկզբունքներին։
Լավ արարքը պիտի ունենա լավ հետևանք, վատ արարքը վատ։
Այս պարզ մտքի հետևում թաքնված է մեծ փիլիսոփայություն, և եթե ուզենանք փակագծերը բացել, այն հիմնված է հանցանքի և պատժի , օրինականության և խրախուսման հիմքերում։
Իսկ ի՞նչ է կատարվում մերօրյա դատական համակարգերում, և ինչպիսին է հասարակության արձագանքն ու աղդեցությունը նրա գործադրման մեջ․
Բոլորն էլ գիտեն ու համաձայն են՝, <Կալանավայրում հայտնված և պատիժը կրած անհատի մոտ՝ այնտեղից դուրս գալուց հետո, հիմնովին լինում է վերափոխված, նաև նրա աշխարհայացքն ու չափորոշիչները՝ կյանքում ապրելակերպի, աշխատանքի և վարձատրության, մարդկային կյանքի արժեվորման և արժեզրկման , ընկերության, վստահության և այլ հասարակական հիմնարար գաղափարների հանդեպ ճիշտ ընկալումը։

Իսկ ամենակզբում ՝ նախքան դատավճիռն արձակելը, պետությունն ու դատարանն ուզում էին, որ դատապարտյալը զղջալուց բացի, պատժի կրման վերջում պիտանի դարձած լինի հասրակության համար, բայց վերջում ստանում ենք բոլոր հնարավոր արատները սերտած և ընդօրինակած մարդ, ում համար ծայրահեղորեն դժվար ,կամ անհնար է հարգել մի երկրի օրենքները, որոնց շնորհիվ նրան զրկել են կյանքում ամենաթանկ ասրժեքներից շատերից ՝ < Ազատություն, ընտանիք, հումանիստական մարդասիրություն, ազատ խոսքի իրավունք և այլ հիմնարար չափորոշիչներից ՝ մարդու բարոյական նկարագրի պահպանման համար>։
Կարծում եմ ՝ այստեղ և պետությունն է ձախողվել և հասարակությունը։ Համաձայն Քրիստոնեական մտածողության ՝ երկուսն էլ կրում են իրենց պատիժը․ Հասարակությունն իր գիրկն է ընդունում օրենքի հանդեպ հարգանք չտածող անձ, որը նույն հասարակությունում տարածելով իր մտածողությունը՝ լուրջ վնաս է հասցնում հումանիզմի մասին շրջապատի պատկերացումենրին։
Հիմնականում այդպիսի անհատները ժառանգած են լինում դատապարտյալի ապրելակերպի հատկանիշները՝ սովոր լինելով նստակյաց կյանքին՝ աշխատանքի հանդեպ տածելով գարշության զգացում։
Ներքին խոհանոցի խնդիրներն այն ժամանակ լուծվում էին քրեական հեղիկակությունների շնորհիվ, ամեն անգամ վճիռն ունենալում էր ոչ արդար, սուբյեկտիվ լուծում։
Պատերից ներս բոլորը ձգտում էին նմանվել հեղինակությանը, իսկ հասնելն ու դառնալն այդպիսին՝ դառնում էր գրեթե յուրաքանչյուրի բաղձանքը։
Պատկերացրեք, այսպիսի արժեքներ կրող անհատներին՝ հարմարվելիս նորագույն կյանքի պայմաններին, որտեղ հարկավոր է հիմնահաստատվել , գտնվել ֆինանսական անկախության մեջ ՝ երբ նա չի պատրաստվում ֆիզիկական աշխատանք կատարելով հասնել սոցիալական անկախության ։ Առաջինը, որ կարելի է մտաբերել՝ պատկերացնելն է, թե ինչպես է բազում տարիներ պասիվ կյանք վարած անձը ղբաղվում բիզնեսով և չի խախտում ոչ մի բարոյական և իրավական օրենք, որն ինչ խոսք, հասու է շատ քչերին։ Խոսքն, իհարկե, ընդհանուր մասսային է վերաբերում, քանի որ կարծում եմ ՝ սահմանափակ տեղաշարժմամբ համակարգում երկար ժամանակ ապրելուց հետո դժվար է պահպանել արտաքին աշխարհում ընդունված բարոյական մտածողությունը։
Դրա համար էլ ազատության մեջ հայտնվելուց հետո նրանք ընտրում են գումար վաստակելու առավել դյուրին՝ թեկուզև ոչ արդար ճանապարհներ։
Իսկ բաց հասարակություններում ֆիզիկական ծանրաբեռնվածությունն անհրաժեշտ պայման է՝ սեփական միջոցներ կուտակելու, դրանք խնայելու և ապագայում որևէ ոլորտում ներդնելու համար։
Նախկին դատապարտյալներից ոմանք կլինեն կրթված և կարող են միանգամից անցնել որևէ ոլորտի կառավարմանը վերաբերող գործի ՝ շրջանցելով ծանր աշխատանք կատարելու միջոցը՝ հասարակական ֆինանսական բուրգում բարձրանալու համար։
Քանի որ միտում ունենք նոր օրենք կիրառելիս չվնասել ժողովրդավարության և մարդասիրության հիմունքներին՝ հարկավոր է դատապարտյալին տալ ընտրելու հնարավորություն․
1․ Կամ ընտրում է վնասը փոխհատուցելու ՝ բաց ռեժիմով պատիժը կրելու տարբերակը,
2․ Կամ փակ բանտային պայմաններում սպասել պատժի ժամկետի ավարտին։
Սակայն առաջինում ենթադրենք ՝ նախատեսված է նրան կրել 15 տարի պատժաժամկետ ՝ ընդ որում անձը կարող է ապրել հասրակության հետ կողք-կողքի՝ օգտվելով ազատ կյանքով ապրելու հնարավորությունից ։ Միայն թե աշխատավարձի առյուծի բաժինը տրամադրում է տուժող կողմին, միչև հասցված վնասի լրիվ մարումը։
Իսկ երկրորդ տարբերակը առաջինի արդյունավետության ֆոնին ինքնին կդառնա ոչ գրավիչ ու անարդյունավետ, որից կօգտվեն ծուլության հակումներ ունեցողները՝ այդպիսի մեթոդը համարելով իրենց աշխարհայացքին ոչ հարիր։ Սակայն, նույն հանցանքի կատարման դեպքում այս կերպ պատիժ կրողները կմնան անազատության մեջ ավելի երկար, քան բաց ռեժիմի ներկայացուցւչները։
Այս կերպ՝ ծույլ,կամ քրեական աշխարհի մտածողությամբ ապրողները ստիպված կլինեն զրկված լինել ազատության բերկրանքից, իսկ աշխատասեր մասսան լիովին կինտեգրվեն հասարակության մեջ և ապագայում նրանցից չեն վանվի,իբրև վերադաստիարակվելու ոչ ունակ անհատներ։
Կողմ չեմ նաև լիակատար փակ համակարգին, երբ մինչև պատժի ժամկետի ավարտը դատապարտյալը չի կարողանում շփվել արտաքին աշխարհի հետ։
Որպեսզի տարբեր հանցանքներ կատարած անձինք չգտնվեն միևնույն սոցիալական պայմաններում ՝ ընդօրինակելով վերջիններիս սովորությունները, պետք է տարբերակենք հանցատեսակաները և ըստ արարքի տեսակի և ծանրության աստիճանի՝ տեղափոխենք նրանց համապատասխան պատժիչ վայրեր ։
Օրինակ՝ գողության, ավազակային հարձակման, հափշտակության, թալանի մեջ մեղադրվող անձինք գտնվեն առանձին քրեակատարողական հիմնարկներում,
մահափորձի, սպանության, ոչ դիտավորությամբ մահ պատճառելու մեջ մեղադրվողներին՝ առանձին։
Չմանրանամ նրանց տեսակների և բազմազանության մեջ, որն իրավագետների օգնությամբ, ինչ խոսք, կարելի է թարմացնել։
Տարբեր կլինեն կենցաղային պայմանները, կացության ձևերը, օրակարգը՝ համեմատած մերօրյա ընդունված և արդեն դարեր ի վեր գործադրվող պրակտիկայի։
Երբ մարդուն պահում ես վանդակում ՝ նրան վերաբերվում ես իբրև կենդանու, ուրեմն, երբ նա այնպիսին է դառնում, ինչը դու ես նրան վերագրել՝ զարմանալն անտրամաբանական է ։
Առանց ազատության ժամանակավոր սահմանափակման հնարավոր չէ պատժել արարքները,որոնք առավել հանրորեն վնասակար են, քան բուն պատիժը։
Բայց հիմա շատ հեռուն ենք գնացել և մոռացել, որ ի սկզբանե որոշել էինք բնությունից տրված արժեքներից վերջնականապես չզրկել մարդուն, այլ միայն մինչև որոշակի պահ, երբ նա ոչ միայն զղջման, այլ գիտակցական մակարդակում կլինի վերափոխված։
Որպեսզի նրան ոչ հասարակության լիարժեք անդամի կոչումից զրկենք, ոչ էլ անպատժելիության զգացումով պարգևատրենք, հարկավոր է երկուսը համադրել ՝ ստանալով ոսկե միջին կացություն ՝ հույս տածելով, որ վատ արարքների հատուցման ձևերը չեն անցել բարոյական սահմանը։
Ըստ ներկայում ընդունված հանցատեսակների՝ պատժի վայրերը կարելի է բաժանել ամենաքիչը երկու խմբի․ Ոչ մեծ և միջին ծանրության, և ծանր և առանձնապես ծանրհանցատեսակներ կատարաելու համար դատապարտվածների համար վայրերի։
Առաջին դեպքում՝ եթե հասցված վնասը հնարավոր է փոխհատուցել, ապա դատապարտյալին տրվում է ընտրության երկու տարբերակ՝
Ա)
1․ Բաց ռեժիմով պատժի կրում՝ հնարավորությամբ աշխատանքի ընդունման հատուկ մարմնի օգնությամբ ընտրել աշխատանքներից մեկը կամ համաձայն իր մասնագիտության և մարել վնասը ( որի դեպքում ազատազրկման ժամկետը կրճատվում է երեսուն տոկոսով) ։
2․ Հրաժարվել առաջին տարբերակից և պատիժը կրել ազատազրկման վայրում ՝ հնարավորություն ունենալով շաբաթական մեկ օր լինել ազատության մեջ։ Սակայն այս դեպքում պատժի ժամկետը չի կրճատվում ՝ խրախուսելու համար առաջին տարբերակը։
Բ)
Ծանր և առանձնապես ծանր հանցանքի կատարման համար դատապարտվածները զրկվում են և բաց ռեժիմով պատժի կրման և շաբաթական մեկ օր ազատության մեջ լինելու հնարավորությունից։
(Խնդիրն այստեղ հասարակության անվտանգության, դատապարտյալի կողմից տուժողի հանդեպ վրեժխնդրության իրագործման բացառման խնդիրն է, որն առաջինում շատ քիչ հավանական է)։
Հոգեբանական վերլուծություն՝ օրենքների կիրառության ֆունդամենտալիզմի ձերբազատվելու համար։
Երբ տեսնում ենք ազատազրկման վայրի կառավարման սխեման՝ այն նույնացնում ենք պետական ստրուկտուրային, ուստի առավել տրամաբանական կլինի վերցնել այդ մոդելից առավելագույնը , քան նախատեսված էր։
Պետության մեջ մեծամասնությունը ժողովուրդն է, որը համարվում է բարոյական արժեք և նրա գոյության ամենակարևոր բաղադրիչը։
Երբ խոսում ենք ժողովրդավարությունից ՝ ելնում ենք այն չգրված համոզումից, որ ժողովրդի կամքին են ենթարկվում իշխանության բոլոր շերտերը ՝ ընդհուպ արդարադատությունը։ Սակայն, քանի որ հասարակությունը չի կարող ինքնակառավարվել ՝ ստեղծվել են մարմիններ, որոնք ղեկավարում են նրանք։ Թեև այդ ղեկավարներին օժտվում են իշխանությամբ, սակայն այն պետք է օգտագործվի միմիայն ժողովրդին ծառայելու համար, այլապես կարելի է գաղափարի իրագործումը տապալված համարել։
Այդ բարձրության վրա նրանց հասցնելու դիմաց ակնկալում ենք անմնացորդ ծառայելու կամք, որտեղ տեղ չի ունենա հպարտությունը արժանապատվություն համարող ոչ մի անձ։
Պետականությունների վատ կառավարման հետևանքը այս տերմինների նույնացումն է, որի հիմնական մեղավորը հենց ժողովուրդն է։
Նա է ձևավորում ապագա իշխանավորի հոգոկերտվածքը, դաստիարակում նրան այն ոգով, որը տիրում է նրա ներսում։ Եթե ասեմ, որ իրեն կեղեքող իշխանավորի համար էլ է նա մեղավոր՝ թող զարմանալի չթվա։
Օրինախախտին պատժել կարող ենք, բայց երբ չենք վերացնում դրա առաջացման դրդապատճառները՝ կարծես նոր հնարավորություն ենք տալիս նրանց կրկնության համար համար։
Առաջին և ամենակարևոր մեթոդը՝ քաղաքացուն օրենքի հանդեպ սեր ու հարգանք ներշնչելն է։
Այդ սիրո առաջացման համար հարկավոր է ունենալ անկաշառ ու նվիրյալ պաշտոնյաներ ՝ որպես օրինակ նրա առաջնային լինելուն։ Իսկ այդպիսի մարդիկ միշտ էլ լինում են, գլխավորը նրանց հայտնաբերելն է։
Եթե ինչ-որ պատճառով հանցագործի և օրինավոր պաշտոնյայի տեղերը փոխվում են՝ այդպիսի նվիրյալներն անպայման երևան են գալիս։
Կարելի է սրանից հետևություն անել․
Եթե իշխանությունը չի կարողանում պետությունը պահել օրինականության տիրույթում ՝ ժողովուրդն ինքն է ծնում ապագա արժանավորներին։
Այսպիսի պայմաններում հնարավոր չէ խոսել բացարձակ օրինականության մասին, երբ համակարգը թաղված է պետությունն ինքնաոչնչացնող սահմանադրություններով։
Երբ որ կարելի կլինի հաստատել ժողովրդի մոտ սեփական արարքի և հետևանքի,( տվյալ դեպքում՝ պատժի) հաջորդականության պահպանման անհրաժեշտությունը, այդժամ նա իրավունք կունենա արժանիորեն հուսալ, թե կունենա հաղթականորեն զարգացող պետականություն։
Քանի դեռ չկան նախադրյալներ նրա բացարձակ կիրառության համար, պարտավոր ենք ամեն կերպ մտածել մտահղացումների հայտնվելու, կիրառման և վավերացման ուղղությամբ։
Չկան գերառաջնային սահմանումներ օրենքի կիրառման և նրա կիրառությունը հաստատուն պահելու համար, որովհետև ժողովուրդներն են որոշում իրենց ապագան, իսկ նրանց կրթելու և ճիշտ ճանապարհի վրա դնելու բեռը դրված է պետության ուսերին ։