Читать книгу Արեգակի հակառակ կողմին (Ваграм Амаякович Оганджанян) онлайн бесплатно на Bookz (2-ая страница книги)
bannerbanner
Արեգակի հակառակ կողմին
Արեգակի հակառակ կողմին
Оценить:
Արեգակի հակառակ կողմին

3

Полная версия:

Արեգակի հակառակ կողմին

– Անձնագի՞րս… անձնագիրս մոտս չէ, տանն է, հիմա կբերեմ:

– Ո՛չ,– սատեց ոստիկանը,– դուք պարտավոր էիք ձեր անձնագիրը կրել միշտ ձեզ հետ: Ահա և երկրորդ օրենքը, որ դուք խախտել եք և պարտավոր եք նաև տուգանք մուծել անձնագիր չկրելու համար ևս 40 000 դրախմ:

– Լսեք, պարոն ոստիկան, ես երկու տարի է չեմ աշխատում, ինձ համար դժվար է այդքան տուգանք մուծելը:

– Դուք թոշակառու չե՞ք,– փորձեց ճշտել երիտասարդ ոստիկանը:

– Ոչ, դեռ 7 տարի էլ ունեմ մինչ թոշակս:

– Ավելի վատ ձեզ համար, դուք խախտել եք ևս մի օրենք, որի պատճառով պիտի մուծեք ևս 100 000 դրախմ:

– Իսկ դա ո՞ր օրենքն է,– ապշած հարցրեց Ալիմյանը:

– Ձրիակերության մասին օրենքը, որ պարտադրում է Արատտայի բոլոր քաղաքացիներին պարտադիր աշխատել:

– Բայց հիմա շատ դժվար է աշխատանք գտնելը, առանձնապես Էրեբանում:

– Ձեզ հետ համաձայն չեմ, կարող եք բենզինի լցակայանում սպասավոր աշխատել, կամ էլ վաճառել ձեր տունը, գյուղում տուն առնել և զբաղվել ոչխարաբուծությամբ, ինչպես պարոն Թավշիկյանն է ասել:

– Գողը տանի, ես կենսաբանության դոկտոր–պրոֆեսոր եմ, վիրուսոլոգ, ես ինչ գործ ունեմ ոչխաարների և ոչխարաբուծության հետ… Ինչքա՞ն տուգանք պիտի մուծեմ:

– 180 000 դրախմ:

– Բայց ես չունեմ այդքան գումար, որտեղի՞ց պիտի մուծեմ:

– Պրոֆեսոր, խորհուրդ եմ տալիս վաճառել ձեր տունը և մուծել տուգանքը: Իսկ մնացածով կարող եք Էրեբանի արվարձաններում մի բնակարան գնել կամ գյուղում տուն և ոչխարների հոտ և իրոք զբաղվել հանրության համար օգտակար գործով: Միևնույն է, հաջորդ տարվանից, Արատտայի նոր օրենքի համաձայն դուք պարտավոր կլինեք նաև ճոխության հարկադրային տուրք մուծել ձեր քաղաքի կենտրոնում գտնվող տան համար…

 Պրոֆեսորի գիտակցությունը մթագնվեց, նա մի պահ տեսիլ տեսավ, սարերում ոչխարի հոտ էր պահում, բոլոր ոչխարներն էլ ակնոցավոր էին և Թոթոսյանի նման, իրեն էին նայում գայլի հայացքով ու լպիրշ ժպտում, ուր որ է կհոշոտեին իրեն:

– Վատ ե՞ք զգում ձեզ,– հարցրեց մյուս ոստիկանը,– գուցե շտապ օգնություն կանչեմ,– ու ձեռքը մեկնեց մոբիլ ռադիոկայանին:

– Ոչ, պետք չէ,– ասաց,– տուգանքների կտրոնները տվեք ու մի 200 000 դրախմի կտրոն էլ ավել:

– Դա ինչի՞ համար,– զարմացավ ավագ լեյտենանտը:

– Ես Թավշիկյանի ու Թոթոսյանի…,–ու հայհոյանք տվեց պրոֆեսորը իր կյանքում առաջին անգամ, բայց այնքա՜ն գեղարվեստական, այնքա՜ն տպավորիչ, հմայիչ ու երկար, այնպիսի մի հայհոյանք, որ ասես մի հրաշալի բանաստեղծություն էր արտասանում:

 Ոստիկանների պարետային խումբը, բերանները բաց ու մեծ հիացմունքով, աչքաբաց ուսանողների պես պրոֆեսորին էին լսում: Եվ երբ նա ավարտեց իր էքսպրոմտ բանահյուսությունը, դիմեց ավագ լեյտենանտին.

– Այ սրա համար: Ու՞ր է վերջին 200 000 դրախմանոց տուգանքի կտրոնը, դա էլ տուր:

 Ավագ լեյտենանտը ձգվեց, զգաստ պատիվ տվեց գիտնականին.

– Ներեցեք, պարոն պրոֆեսսոր Ալիմյան, Արատտայում նման տուգանքի օրենք չկա, դա դեռ ձրի է…

 Մի պահ պրոֆեսորը հայացքը սևեռեց քաղաքացիական հագուստով երիտասարդի դիմակին.

– Երիտասարդ, իսկ որտեղի՞ց է ձեր այդ դիմակը:

– Դեղատնից եմ գնել, 500 դրախմով:

– Իսկ գիտե՞ք ինչ է գրված ձեր դիմակի վրա չինմաչինի լեզվով:

– Իսկ դա միթե՞ կարևոր է:

– Այո՛: Ձեր դիմակի վրա գրած է. «Սա հումանիտար օգնություն է, վաճառքը խստիվ արգելված է»…

 Երբ փոքրիկ պարետային խումբը դուրս եկավ բակից, ավագ լեյտենանտը շշուկով ասաց Ալիմյանին.

– Հարգարժան պրոֆեսոր, դուք ձեր հայհոյանքների տաղանդով անգամ Էրեբանում կորող եք մեծ գումարներ վաստակել և կարիք չի լինի տունը վաճառելու և ոչխարաբուծությամբ զբաղվելու, Արատտացիները կարոտ են ձեր զիլ խոսքին, ազնիվ խոսք եմ ասում: Իսկ կտրոնները կարող եք դեն նետել և ոչինչ չմուծել, «ձախ» կտրոններ են, մեր պետն էր տվել, գումարներ վաստակելու համար, կասեմ կորցրել եմ։ Իրենց մոտ այլ կերպ չէի կարող… Այսօր բժիշկների օրն է, ձեր տոնը շնորհավոր և կներեք անհանգստության համար։

– Իսկ դուք, ավագ լեյտենանտ, եթե քննեք, թե ովքեր են այդ դիմակները դեղատներին հանձնում, շտապ ու արտահերթ մայորի կոչում կստանաք… կամ էլ ինձ պես, գրողը տանի, անգործ կնստեք տանը…

 Երբ ոստիկանները գնացին, պրոֆեսսոր Ալիմյան իր, վաղուց սառած սուրճն էր խմում ու երազում մի այնպիսի հեռավոր մոլորակի մասին, որը լիներ Գլորյայի պես սիրուն, երկնագույն ու կանաչ, որ այնտեղ էլ լիներ Արատտայի պես հրաշալի ու արևոտ մի երկիր, Էրեբանի պես չքնաղ մի քաղաք, բայց միայն իշխանությունն ու քաղաքացիները լինեին ուրիշ. առանց սևերի ու սպիտակների, առանց ծիածանագույների, առանց դժգոհների ու չտեսների, ագահների ու քծիբների, ավելի բարի, ազնիվ, հոգատար ու երջանիկ մարդիկ:


20.06.2020 թ.

Նմանակը

Մի փոքրիկ գաղութային երկրում շատ ատելի ու զզվելի իշխանավոր էր տիրում, որը վատնել էր իր ողջ երկրի գանձերն ու տարացքները, իսկ քաղաքացիներին հասցրել ստրկության դուռը։

Վախենալով, որ վաղ թե ուշ ժողովրդական վրիժառուներից որևէ մեկը իրեն սատկացնելու է, դիմում է իր տերերին, որ իր համար էլ մի նմանակ, կամ ինչպես ասում են «դվայնիկ» գտնեն։

Նա իր տերերին շատ էր պետք, քանի որ նրա պես ծախված իշխանավոր հազիվ գտնեին և նրանից դեռ շատ ազգակործան սպասելիքներ ունեին, դրա համար էլ որոշում են օգնել։

Շատ երկար են փնտրում, բայց ոչ մի տեղ չի հաջողվում գտնել, ոչ իր երկրում, ոչ կայսրությունում և ոչ էլ համայն աշխարհում։

Լսում են, որ Հիմալայան լեռներում մի ծեր վանական է ապրում, ով կարող է օգնել այդ հարցում։

Հետախույզների ու դիվանագտների մի խումբ են ուղարկում գտնելու նրան և բանակցելու հետը, որ օգնի իրենց գտնել այդ իշխանավորի նմանակին, մարդկանց մեջ։

Շատ երկար մաքառումներից հետո, էքսպեդիցիայի խմբին հաջողվում է գտնել անհրաժեշտ ծեր վանականին։ Դրանից էլ ավելի երկար ժամանակ է պահանջվում կայսրության լավագույն դիվանագետներին համոզել վանականին, որ օգնի իրենց։

– Տվե՛ք դրա լուսանկարը տեսնեմ,– կարգադրում է ծեր բուդիստ վանականը։

Լուսանկարը նայելուց հետո, իր շուրջը մոմեր է վառում ու շատ երկար սկսում է աղոթել, մեդիտացիա անել, մինչև տրանսի մեջ է մտնում ու սիրտը դադարում է զարկել։

Մի քանի օրվա ընթացքում, վանքի փորձառու վանականներին, հատուկ աղոթքների ու տարբեր ծեսերի միջոցով հազիվ հաջղվում է իրենց ուսուցչին հանել զուգահեռ աշխարհից, տրանսից ու հետ բերել։

Երբ ծեր վանականը դառնում է զգալի ադեկվատ, պատգամավորները անհամբեր հարցնում են․

– Գտա՞ք արդյոք մեզ հարկավոր նմանակ մարդուն։

Մի փնտրեք նրան,– ասում է վանականը տարօրինակ ձայնով։

– Ինչու՞,– զարմանում են արտերկրյա պատգամավորները։

 Վանականը մի պահ խորիմաստ լռում է ու շարունակում։

– Ես եղա տիեզերքի բոլոր հասանելի և անհասանելի, երևակայելի և աներևակայելի անկյուններում… Լսու՞մ եք, ողջ տիեզերքում, արարման առաջին օրից միչև վերջին օրը, չի ծնվել ու էլ չի ծնվի երբեք դրա նման գարշելի ու ստոր ևս մի արարած։


 6.09.2021 թ.

Անխելք թագավորը

Ժամանակով մի թագավոր է լինում, ինչքան աշխատում է, ինչքան չարչարվում է, որ իր թագավորությունը հարստացնի, մարդիկ երջանիկ լինեն, չի հաջողվում: Հարևան թագավորներն էլ միշտ հարձակվում են իր երկրի վրա, մարդկանց գերի առնում, երկիրը ավերում, թալանում տանում: Իսկ սրան ոչ մի կարգին զենք ու զրահ է լինում, ոչ էլ խելքը գլխին մի զորավար: Ժողովուրդն էլ միշտ դժգոհ, իր անհաջողությունների համար, օր ու գիշեր, թագավորին է հայհոյում:

Մի անգամ, հերթական պարտությունից հետո, երբ թագավորության գանձարանը դատարկվում է, երկրում էլ սով է սկսում, էս թագավորը աղքատի շորեր է հագնում ու ցուպը ձեռին մեկնում Աստծո մոտ, մի խորհուրդ, օգնություն խնդրելու համար:

Շատ է գնում թե քիչ, ինքն էլ չգիտե, անցնում է մի ուրիշ թագավորությունով: Էս թագավորությունում հանդիպում է աղքատ ու սոված բնակիչների:

Конец ознакомительного фрагмента.

Текст предоставлен ООО «Литрес».

Прочитайте эту книгу целиком, купив полную легальную версию на Литрес.

Безопасно оплатить книгу можно банковской картой Visa, MasterCard, Maestro, со счета мобильного телефона, с платежного терминала, в салоне МТС или Связной, через PayPal, WebMoney, Яндекс.Деньги, QIWI Кошелек, бонусными картами или другим удобным Вам способом.

Вы ознакомились с фрагментом книги.

Для бесплатного чтения открыта только часть текста.

Приобретайте полный текст книги у нашего партнера:


Полная версия книги

Всего 10 форматов

bannerbanner